copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:40 20-01-2021

ՀՀ ՄԻՊ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳԵՐԻՆԵՐԻ ԹԻՎԸ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների այն թիվը, որոնք, ըստ իր տրամադրության ներքո առկա տվյալների, կամ իր համոզմամբ՝ ներկայում պահվում են Ադրբեջանում գերության մեջ:

Ըստ Արման Թաթոյանի՝ Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թվի հրապարակմամբ՝ հնարավորություն կառաջանա զգալիորեն մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցով, ինչպես նաև առաջ կգան Ադրբեջանի նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ դնելու հիմքեր։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանել էր գերիների թվական տվյալները չհրապարակելը՝ նշելով, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ դրանք խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում