copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:00 18-01-2021

ԿԱՄԱԼԱ ՀԱՐԻՍԸ ՎԱՂԱԺԱՄ ՀԵՌԱՆԱԼՈՒ Է ՍԵՆԱՏԻՑ

ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Կամալա Հարիսը հունվարի 18-ին՝ երկուշաբթի, վաղաժամ կհեռանա սենատորի իր պաշտոնից, վկայակոչելով հավաստի աղբյուրների՝ հայտնում է Associated Press-ը:

Ըստ իրազեկ աղբյուրների՝ Հարիսի տեղը զբաղեցնելու է դեմոկրատ Ալեքս Պադիլիան, որը Կալիֆորնիայի նահանգից լատինամերիկացի առաջին սենատորն է:

Հունվարի 20-ին տեղի կունենա ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Կամալա Հարիսի երդմնակալության արարողությունը:

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Նախագահի հիմնական հավակնորդներն էին դեմոկրատ Ջո Բայդենը և ներկայիս առաջնորդ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփը: Համաձայն ժողովրդական քվեարկության արդյունքների և ընտրողների քվեարկության՝ հաղթել է Բայդենը, բայց Թրամփը չի ճանաչել ընտրությունների արդյունքները և դրանք վիճարկել է դատարաններում:

Հունվարի 6-ին ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք `ընդհատելով այն հանդիպումը, որի ընթացքում խորհրդարանը պետք է հաստատեր վերջին ընտրությունների արդյունքները: Դրանից հետո ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Բայդենի հաղթանակը, իսկ Թրամփը դատապարտել է Կապիտոլիումի բռնությունները և խոստացել երաշխավորել իշխանության խաղաղ փոխանցումը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում