copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:00 19-01-2021

ԱՄՆ-ՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՊԻՏՈԼԻՈՒՄԻ ԳՐՈՀԻ ՄԱՍՆԱԿԻՑԸ, ՈՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷՐ ՓԵԼՈՍԻԻ ՆՈԹԲՈՒՔԸ ՀԱՆՁՆԵԼ ՌԴ-ԻՆ

ԱՄՆ-ում ձերբակալել են մի կնոջ, որը գողացել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի նոթբուքը Կապիտոլիումի գրոհի ժամանակ: Այս մասին հայտնում է The Hill-ը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը:

Նախկինում հրապարակված տեղեկության համաձայն՝ ամերիկուհի Ռայլի Ջուն Ուիլյամսն իբր ծրագրել էր նոթբուքը հանձնել ՌԴ արտաքին հետախուզական ծառայությանը: Կինը բերման է ենթարկվել Փենսիլվանիայում երկուշաբթի՝ հունվարի 18-ին:

Ուիլյամսին մեղադրանք է առաջադրվել միտումնավոր ապօրինի ներխուժելու համար մի տարածք, որտեղ մուտքն արգելվում է, ինչպես նաև Կապիտոլիումում ապօրինի գործողություններ կատարելու համար:

Փելոսիի օգնականը նշել է նաև, որ նոթբուքն օգտագործվել է շնորհանդեսի համար:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները գրոհել էին ԱՄՆ Կոնգրեսի շենքը՝ ընդհատելով նիստը, որի ժամանակ պետք է հաստատվեին վերջին ընտրությունների արդյունքները:

Միջադեպի արդյունքում զոհվել է 5 մարդ:

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը կարգադրել է պարետային ժամ սահմանել: Վերջին տվյալների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել պաշարման 55 մասնակիցների:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում